Ի պատասխան ստախոս եւ կեղծարար կովկասյան թաթարների

Ի պատասխան ստախոս եւ կեղծարար կովկասյան թաթարների

Wed, 16 Sep 2026 13:45:01 +0400


Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի բնորոշմամբ «ցեղասպան պետության»՝ Ադրբեջանի, նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար, հինավուրց հայկական Գանձակ քաղաքում ծնված կովկասյան թաթար Հիքմեթ Հաջիևը 2026թ. սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետների տարել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող մասնավորապես հայկական հռչակավոր Գանձասարի եկեղեցի և այնտեղ առանց որևէ հիմնավորման ու փաստի հայտարարել, թե եկեղեցին կառուցել է «ալբանացի կառավարիչ» Հասան-Ջալալ-Դոլան, և այն հանդիսանում է «հին ալբանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»:
Ի պատասխան Հիքմեթ Հաջիևի՝ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող սուտ և կեղծ հայտարարության, հարկ ենք համարում կոնկրետ փաստով նշել հետևյալը.

Կովկասի հարցերում մասնագիտացած բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալն իր «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի ու խաղաղության միջև, Մոսկվա, 2005» գիրքը գրելու ընթացքում զրուցել է ինչպես հայ, կովկասյան թաթար (ադրբեջանցի), այնպես էլ օտարազգի մասնագետների ու հետազոտողների հետ:

Ահա թե ինչ է գրել է Թոմաս դե Վաալն իր վերոնշյալ գրքի 214-րդ էջում, ի մասնավորի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Ֆարիդա Մամեդովայի հետ ունեցած իր երկրորդ հանդիպման մասին. «Մամեդովան մշտապես ընդգծում էր, որ չի զբաղվում քաղաքականությամբ, սակայն նրա հետ մեր երկրորդ հանդիպման ժամանակ նրա քաղաքական հայացքները լիովին հստակ ի հայտ եկան. «Ղարաբաղյան պրոբլեմը հնարավոր չէ լուծել առանց ալբանացիների» – հայտարարել է նա»:

Ֆարիդա Մամեդովայի մեջբերված հայտարարությունն ամբողջությամբ բացահայտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների շինծու և անհիմն լինելը: Իր հայտարարությամբ Ֆ. Մամեդովան խոստովանել է, որ առանց ալբանացիների մասին կեղծ և շինծու, գիտական հիմքից բացարձակապես զուրկ թեզի, Ադրբեջանը որևէ հիմք չունի արդարացնելու իր հավակնությունները հազարամյակների հայկական նկարագիր ու պատմություն ունեցող Արցախի նկատմամբ:

Ֆարիդա Մամեդովայի հայտարարության լույսի ներքո կարող ենք պնդել, որ Հիքմեթ Հաջիևը հավատարիմ է տխրահռչակ կովկասյան թաթար (ադրբեջանցի) պատմաբաններ Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովայի և նման «գիտնականների» պատմաշինարարությանն ու կեղծիքներին:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ
«Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ հիմնադիր-նախագահ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մսամթերքի որակական ստանդարտները փոխում են

Մսամթերքի որակական ստանդարտները փոխում են Thu, 17 Sep 2026 22:00:18 +0400 Թուրքիայում ուժի մեջ են…

9 րոպե ago

Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը․ Գառնիկ Դանիելյան

Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը․ Գառնիկ Դանիելյան…

10 րոպե ago

Օձը գտնելուց հետո երեխաներին ու անձնակազմին տարհանել են

Օձը գտնելուց հետո երեխաներին ու անձնակազմին տարհանել են Thu, 17 Sep 2026 21:48:37 +0400 Երեկվանից…

21 րոպե ago

Ուղեղում պարտվողականության վիրուսով վարչապետը

Ուղեղում պարտվողականության վիրուսով վարչապետը Thu, 17 Sep 2026 21:45:43 +0400 Տեղյակ չեմ, թե ինչ տվեց…

24 րոպե ago

Ինչ միջնորդեց դատախազը` Սամվել Կարապետյանի համար

Ինչ միջնորդեց դատախազը` Սամվել Կարապետյանի համար Thu, 17 Sep 2026 21:39:37 +0400 Հակակոռուպցիոն դատարանում մոտ…

30 րոպե ago

Պատմական հանդիպում Սպիտակ տանը

Narek MkrtchyanՊատմական հանդիպում Սպիտակ տանըԱռաջին անգամ՝ Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ…

37 րոպե ago