Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր գործչին ազատազրկում է սպառնում

Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր գործչին ազատազրկում է սպառնում

Wed, 16 Sep 2026 15:00:26 +0400


Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի նախկին ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն մեղադրվում է «նախագահին վիրավորելու» մեջ։

Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ով ձեռք է մեկնում պետական միջոցներին, անկախ նրանից, թե ով է նա, իր պարտքն է համարում նրան պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Այս հայտարարությանն ի պատասխան Քաֆթանջըօղլուն մեջբերել էր Էրդողանի գրառումը և գրել․ «Դա նաև մեր պարտքն է… Մոտ են այն օրերը, երբ պետական գույքին ձեռք մեկնողները պատասխանատվության կենթարկվեն»։

Այս հայտարարությունից հետո հետաքննություն է սկսվել ու նրան սպառնում է մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկում։

Քաֆթանջըօղլուն Ստամբուլի 53-րդ քրեական դատարանում նիստի ընթացքում ասել է, որ թե՛ իր հայտարարությունը, թե՛ Էրդողանի հայտարարությունը նույն միտքն ու իմաստն ունեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից Wed, 28 Oct 2026 13:30:51 …