Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Աշխարհը թեւակոխում է վառելիքային գլոբալ ճգնաժամի փուլ

Աշխարհը թեւակոխում է վառելիքային գլոբալ ճգնաժամի փուլ

Wed, 16 Sep 2026 18:00:53 +0400


Վառելիքի գլոբալ ճգնաժամը, որի մասին նախազգուշացնում էին ամերիկյան նավթային ընկերությունների ղեկավարները՝ Մերձավոր-Արեւելյան հակամարտության ֆոնին, արդեն սկսվել է։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ «Վառելիքային մեծ ճգնաժամը արդեն սկսվել է․- հայտարարում են նավթային ընկերությունների ղեկավարները»,- ասված է հոդվածում։

Նշվում է, որ ողջ աշխարհում վառելիքային կոմերցիոն պաշարները արդեն սկսել են սպառվել կես տարուց ավելի, իսկ ռազմավարական պաշարները գրեթե սպառված են։ Փորձառու մասնագետները նախազգուշացնում են, որ Մերձավոր Արեւելքում հակամարտության պատճառով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Պարբերականի տվյալներով, մեկ ամսում դիզելային վառելիքը Միացյալ Նահանգներում թանկացել է 14 տոկոսով, տարվա կտրվածքով՝ թանկացումը կազմում է ավելի քան 60 տոկոս։ Ինչպես հայտնում է արդեն CNN-ը, ԱՄՆ նախագահը փորձում է մի շարք քայլեր ձեռնարկել վառելիքի գնաճը զսպելու համար, այդ թվում նաեւ՝ խորհրդակցություններ անցկացնելով Սպիտակ տանը՝ նավթավերամշակող ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Նա նույնիսկ հայտարարեց Վենեսուեալյի հետ նավթային գործարքի մասին։ Սակայն նավթավերամշակող ձեռնարկությունները ներկայումս աշխատում են իրենց հնարավորությունների առավելագույն չափով, իսկ Վենեսուելան դժվար թե մինչեւ 2035 թվականը կարողանա ավելացնել նավթային մատակարարումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ դեպքում Ուկրաինական հակամարտությունն արդեն կարգավորված կլիներ, ըստ Լավրովի

Որ դեպքում Ուկրաինական հակամարտությունն արդեն կարգավորված կլիներ, ըստ Լավրովի Wed, 16 Sep 2026 18:30:58 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով