Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Բրյուսելը կխաբի․ Լավրովը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ձգտման մասին

Բրյուսելը կխաբի․ Լավրովը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ձգտման մասին

Wed, 16 Sep 2026 21:26:39 +0400


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե Հայաստանն ինչպես կարող է անդամակցել ԵՄ-ին երկար տարիներ թեկնածուի կարգավիճակ ունեցող այլ երկրներից շուտ:
«Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ դեպի Եվրամիություն ձգտումների մասին, ապա Եվրամիության իշխանությունները խաբել կարող են, և կարծում եմ՝ հաստատ կխաբեն։ Ես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպական միությունում, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ հերթում են Թուրքիան, և, օրինակ, Սերբիան», – ասել է Լավրովը Երիտասարդության միջազգային փառատոնի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չէր ցանկանա վճարել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախապատրաստման համար։

«Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Եվրամիությանը անդամակցության կամ անդամակցության նախապատրաստության համար այն հսկայական արտոնությունների միջոցով, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ում», – ասել է Լավրովը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը

Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը …