Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Որոշ դպրոցներ դասագրքեր չեն սատցել

Որոշ դպրոցներ դասագրքեր չեն սատցել

Wed, 16 Sep 2026 21:15:49 +0400


Մեր տեղեկություններով հանրապետության մի շարք ավագ դպրոցներում դասագրքերի խնդիր կա։ Մասնավորապես Նախնական զինվորական պատրաստություն ու Պատմություն առարկաների դասագրքերը բացակայում են, դպրոցներ կան անգամ 1 դասագիրք չեն ստացել այս առարկաներից։ Երեխաներին ուսուցիչներն օնլայն ֆայլեր են ուղարկել, որպեսզի դրանցից օգտվեն։ Անգամ ժամկետներ չեն նշել, թե երբ կլինեն այս դասագրքերը։

Խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից հայտնեցին.

«Դպրոցը տնօրինում է իր դասագրքերի ֆոնդը և յուրաքանչյուր տարի, ըստ անհրաժեշտության, պատվիրում է համապատասխան դասագրքերը։ Եթե ուսումնական տարվա ընթացքում դասագրքերի պակաս է առաջանում, դպրոցը դիմում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամին, որն անհրաժեշտության հիման վրա կազմակերպում է համապատասխան դասագրքերի մատակարարումը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շատ պարզ մեկ հարցի պետք է պատասխանել՝ ութ տարում դուք ի՞նչ եք արել, որ այդ խնդիրները չլինեին

Շատ պարզ մեկ հարցի պետք է պատասխանել՝ ութ տարում դուք ի՞նչ եք արել, որ այդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով