Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ավագ դպրոցի 4 դասագիրք չի տպագրվել

Ավագ դպրոցի 4 դասագիրք չի տպագրվել

Mon, 02 Nov 2026 18:45:46 +0400


Դեռ ուսումնական տարվա մեկնարկին գրել էինք, որ ավագ դպրոցի մի քանի առարկաների դասագրքեր չեն տպագրվել։ Մենք կրկին դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն` պարզելու, թե ի՞նչ է արվել այս ամիսների ընթացքում, դասագրքերն արդեն տպագրվե՞լ են։

««Հանրակրթության պետական չափորոշչի» փուլային ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների դասագրքերը ստեղծված և տպագրված են, բացառությամբ ավագ դասարանների մի քանի դասագրքերի: «Բնագիտություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների համար ԿԶՆԱԿ-ի կողմից մշակվել են ուսումնական նյութերի փաթեթներ, իսկ «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցումը շարունակվում է հին դասագրքերով: Նշված դասագրքերի ստեղծման մրցույթներին կա՛մ հայտեր չեն ներկայացվել, կա՛մ ներկայացված հայտերը փորձաքննության արդյունքում չեն հաղթահարել անցողիկ շեմը: Միաժամանակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2025-26 թվականներին հայտարարել է 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթներ: Սահմանված չափանիշներին համապատասխանող հայտերը կներկայացվեն փորձաքննության։ Փորձաքննության արդյունքում առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի դրական եզրակացությունն ստացած դասագրքերը կերաշխավորվեն տպագրության»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 2030-2031 ուստարում դպրոցներից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան լրիվ հանվելու է

«Հրապարակ». 2030-2031 ուստարում դպրոցներից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան լրիվ հանվելու է Thu, 29 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով