Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Շվեդիայում ընդդիմությունն անսպասելի հաղթել է ընտրություններում

Շվեդիայում ընդդիմությունն անսպասելի հաղթել է ընտրություններում

Wed, 16 Sep 2026 23:30:17 +0400


Շվեդիայի ձախակենտրոն ընդդիմությունը նվազագույն տարբերությամբ հաղթել է աջակողմյան իշխող կոալիցիային, հաղորդել է պետական ​​SVT հեռուստաալիքը՝ հղում անելով կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների 99%-ի հաշվարկից հետո ստացված տվյալներին։

Շվեդիայի նախկին վարչապետ Մագդալենա Անդերսոնի ընդդիմադիր դաշինքը 349 տեղանոց խորհրդարանում ստացել է 175 տեղ։ Վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի իշխող աջակողմյան լիբերալ դաշինքի կուսակցությունները (Չափավոր կոալիցիոն կուսակցություն, լիբերալներ, քրիստոնյա դեմոկրատներ և Շվեդիայի դեմոկրատներ) ունեն 174 տեղ։

Ընտրական մարմինն այժմ հաշվում է արտասահմանից և փոստով ստացված ուշացած ձայները։

Ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին։ Վերջնական մասնակցությունը կազմել է 80.4%։ Ուլֆ Քրիստերսոնը Շվեդիայի վարչապետն է 2022 թվականի հոկտեմբերից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք

«Հրապարակ»․ Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք Sat, 31 Oct 2026 09:45:44 +0400 …