Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Փորձել են հարձակվել Մեքքայի վրա

Փորձել են հարձակվել Մեքքայի վրա

Thu, 17 Sep 2026 01:00:24 +0400


Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ հութիները փորձել են հարձակվել Մեքքա սրբազան քաղաքի վրա։

Հիշեցնենք, որ Մեքքան աշխարհի բոլոր մահմեդականների սրբազան քաղաքն է։ Այս մասին հայտնում է Arab News-ը։ Նախօրեին Մեքքայից հարավ ՀՕՊ համակարգերը ԱԹՍ են չեզոքացրել։ Սաուդական իշխանությունները դա համարել են կարմիր գծի խախտում եւ անթույլատրելի քայլ, որը վիրավորում է բոլոր մահմեդականների կրոնական նվիրական ապրումները։ Արարքը կարող է հութիների հանդեպ փոխի վերաբերմունքը բացասականի՝ աշխարհի բոլոր մահմեդականների մոտ։ Սաուդական իշխանությունները նախազգուշացրել են զերծ մնալ նման սադրանքներից, որը կարող է կրոնական զայրույթի պատճառ դառնալ աշխարհի բոլոր իսլամադավանների մոտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի օր առաջ ազատ արձակումը

Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի օր առաջ ազատ արձակումը Mon, 02 Nov …