Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով
Thu, 17 Sep 2026 00:30:25 +0400

Լեհական էներգետիկ Orlen ընկերությունը կորցրել է մոտ 400 միլիոն դոլար՝ 23 թվականին՝ ամերիկյան սանկցիաները շրջանցելով Վենեսուելայից կրիպտոարժույթով նավթ ձեռք բերելու գործարք կքնելու ընթացքում։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Financial Times պարբերականը։ Համաձայն հոդվածի, գործարքը փորձել է իրականացնել ընկերության «դուստր ձեռնարկություններից» մեկը, ուղարկելով թվարժութային գումարը ԱՄԷ-ում գործող Hannon International եւ Gold Mar International Trading ընկերություններին։ Մինչ այդ գումարը անցնում էր Դուբայով, երեք սուպերտանկերներ, որոնք ամրագրվել էին լեհական ընկերության կողմից, ուղղվում են Վենեսուելա։ Համաձայն նավերի փաստաթղթերի, դեկտեմբերի կեսերին նրանք հասնում են վենեսուելական ջրեր, խարիսխ գցելով Խոսե տերմինալից ոչ հեռու, որը հանդիսանում է երկրի գլխավոր նավթի արտահանման կենտրոնը։ Սակայն վենեսուելական պետական Petrоleos de Venezuela ընկերությունը հայտարարել է, որ գումարը չի ստացել։ Բեռնալցանավերը մի քանի ամիս կայանված մնալուց հետո՝ հեռացել են։ Լեհական կողմը ստիպված է եղել ֆիքսել մոտ 400 միլիոն դոլարի կորուստը։ Երկու անընդհատ փորձում է վերադարձնել 230 միլիոն դոլարը, որը փոխանցվել է Hannon International-ին, սակայն դուբայական ընկերությունը հայտարարել է, որ նման միջոցների չի տիրապետում՝ գումարը հետ վերադարձնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր