Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին
Thu, 17 Sep 2026 00:00:15 +0400

Ռուս հայտնի էստրադային էրգիչ Նիկոլայ Բասկովը երկրպագուների մոտ անկեղծացել է իր հոգեբանական վիճակի եւ կախվածությունների մասին։ Instagram սոցկայքի իր էջում նա գրել է, որ կախվածություն ունի բեմից։ Բեմական ելույթներն օգնում են իրեն խլացնելու բացասական մտքերն ու ներսում եղած դատարկությունը։ Բասկովը, հիշեցնենք, որ մեկ ամսից դառնում է 50 տարեկան։ Նա ասել է, որ դա հասկացել է վերջերս Տվերում ունեցած համերգից հետո։ «Աշխատանքը, որից ես բացարձակ առումով եմ կախված, փրկում է ինձ ցավից, որը ապրում է իմ սրտում։ Ես դեռեւս չեմ կարող այդ մասին պատմել։ Սակայն ինչ որ մի ժամանակ՝ գուցե»,- ասել է Բասկովը։ Նա նաեւ հայտարարել է, որ երկրպագուները փրկում են իրեն, հաղորդում դրական լիցք եւ երկրպագուներն իր սերն են, հույզերն ու առողջությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր