Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում

Thu, 17 Sep 2026 02:00:14 +0400


Լեգենդար արգեինտացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին ձեռք է բերում իսպանական «CD Eldense» ֆուտբոլային ակումբը։ Բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթի ձեռքբերման գործընթացը գրեթե հասել է ավարտական փուլին։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Համաձայնագիրը կնքվել է այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ՝ հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ակումբի գնման մասին։

Հիշեցնենք, որ ակումբը հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում։ Նշենք, որ Մեսին ներկայումս սկսել է ձեւավորել իր սեփական ակումբների ցանցը՝ սպորտային բիզնեսի հեռանկարով։ Գործարքի հաստատման համար անհրաժեշտ է Իսպանիայի Ազգային սպորտային խորհրդի հաստատումը։ Դրանից հետո միայն Մեսին կկարողանա ակումբը ձեւակերպել իր անունով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու

Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու Tue, 06 Oct 2026 13:45:53 +0400 Փաշինյանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով