Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Զազրախոսները դատապարտում են

«Հրապարակ»․ Զազրախոսները դատապարտում են

Thu, 17 Sep 2026 08:00:54 +0400


ՔՊ-ականները փորձում են իրենց գծի դեմ դուրս եկած Հայկ Սարգսյանի հետ դատաստան տեսնել՝ ՔՊ կանոնադրությունը խախտելու, կուսակից ընկերներին եւ կուսակցությանը վարկաբեկելու համար, բայց զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլեւ ծաղկում է, բարգավաճում։ Ասենք, բազում ՔՊ-ականներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 24/7 ռեժիմով խախտում են ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքը, որն ընդունեցին անցած տարի՝ ընտրություններից առաջ, Փաշինյանն էլ դերասանություն արեց, թե` կներեք, եթե այսուհետ նույն ձեւով չվիրավորեմ մեր քաղաքական ընդդիմախոսներին: Նրանցից ոչ մեկի հարցը ՔՊ վարչությունը չի քննել, որեւէ մեկը նկատողություն չի ստացել, չի հեռացվել կուսակցությունից: Ասենք, Վահագն Ալեքսանյանը երեկ Ռոբերտ Քոչարյանին էր վիրավորում, Արման Եղոյանը պահանջում էր փակել Դաշնակցությունը, Փաշինյանն անապացույց մեղադրանքներ էր ուղղում Սամվել Կարապետյանին։ Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ապա ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նրա դեմ վարույթին եւ ուղարկել վարչություն: Վարչությունում նախօրեին, առանց Փաշինյանի եւ Հայկ Սարգսյանի, հպանցիկ քննարկել են հարցը, բայց որոշում չեն կայացրել։ Դա կանեն առաջիկայում: ՔՊ-ում վստահ են, որ Հայկին ներում-բեկում չի լինելու` նրան հեռացնելու են կուսակցությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունն ավելի խելացի դառնա, քան մարդը

Ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունն ավելի խելացի դառնա, քան մարդը Wed, 28 Oct 2026 23:23:41 …