Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Այս վտանգավոր ուղերձն արտացոլում է իշխանության պատկերացումները

Այս վտանգավոր ուղերձն արտացոլում է իշխանության պատկերացումները

Thu, 17 Sep 2026 10:54:55 +0400


«Իշխող ուժի ոչ պատահական պատգամավորներից մեկը հայտարարել է, թե Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի. դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի։Ի դեպ, առաջ ընկնելով՝ ասեմ, որ սա ոչ միայն սահմանային հնարավոր միջադեպերին է վերաբերում, այլև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հակազդեցությանը»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պարզ ասած՝ իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և ուրանալ:

Կոնկրետ բանակի առումով՝ այս վտանգավոր ուղերձն արտացոլում է զինծառայողների, սահմանի, բանակի վերաբերյալ իշխանության պատկերացումներն ու հանձնարարականները», – նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Միջատների պաշտպանությունն ավելի՞ կարեւոր է, քան արցախցիների հարցը

«Հրապարակ»․ Միջատների պաշտպանությունն ավելի՞ կարեւոր է, քան արցախցիների հարցը Sat, 31 Oct 2026 10:15:29 +0400 …