Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ․ Բայրամով

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ․ Բայրամով

Wed, 05 Aug 2026 11:00:49 +0400


Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։

Բայրամովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերաբացման աշխատանքները շարունակվում են։

«Մենք սպասում ենք, որ նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է աշխատանքի իր մասը», – ասել է Բայրամովը՝ Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրենց արդյունավետությունը: Ադրբեջանի արտգործնախարարը կարևորել է շարունակել խաղաղության օրակարգի առաջխաղացումը ուղիղ երկխոսության միջոցով։

Հայտարարելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետորեն խաղաղություն է հաստատվել, Ջեյհուն Բայրամովն ընդգծել է. «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից, որից հետո հնարավոր կլինի վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով Thu, 06 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով