CNN Türk-ը՝ Հայաստանի նոր սահմանադրության քննարկումների մասին
Sat, 21 Nov 2026 11:21:39 +0400

«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության քննարկումներին։ Մասնավորապես առանձնացրել է սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
Թուրքական լրատվականի հաղորդմամբ՝ Անկախության հռչակագրում առկա «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը Թուրքիայում ընկալվում է որպես տարածքային հավակնություն և կապվում երկրի արևելյան շրջանների հետ։ «CNN Türk»-ը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ գործող տեքստի որոշ դրույթներ Հայաստանը պահում են հակամարտության տրամաբանության մեջ։
Նշվում է, որ նոր սահմանադրության նախագծի նախնական տարբերակը հանրությանը կներկայացվի հաջորդ շաբաթ։
«CNN Türk»-ն այս զարգացումները ներկայացնում է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում։ Հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմաններից մեկը համարել է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը՝ Ղարաբաղի վերաբերյալ դրույթների վերանայման պահանջով,, գրում է Ermenihaber -ը՝ հղում անելոբ CNN Turk-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր