Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Պատգամավորն առաջարկում է ԱԺ պատվիրակությամբ Բաքու մեկնել

Պատգամավորն առաջարկում է ԱԺ պատվիրակությամբ Բաքու մեկնել

Thu, 17 Sep 2026 15:30:05 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ՝ առաջարկելով ԱԺ նախագահին պատվիրակություն ձեւավորել եւ այցելել Բաքու՝ պատանդի կարգավիճակում գտնվող մեր հայրենակիցներին այցելելու։ Երեկ պատգամավորը նաեւ առանձին գրություն է ուղղել Ռուբեն Ռուբինյանին՝ «մալբրի» համակարգով մուտք անելով իր առաջարկը եւ պատասխան ակնկալելով ԱԺ նախագահից․

Հարգելի պարոն Ռուբինյան,

Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն և գործուղել Բաքու։
Պատվիրակությունը առաջարկում եմ ձեւավորել հետեւյալ համամասնությամբ՝
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հինգ պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ երեք պատգամավոր, «Հայաստան» դաշինքից՝ երկու պատգամավոր։
Պատվիրակության գործուղման նպատակը՝
1. Հանդիպել Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և առնվազն մյուս տասնմեկ ՀՀ քաղաքացիներին։
2. Ծանոթանալ նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին։
3. Ստանալ նրանց դատավճիռները։
4. Հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։
5. Առաջարկում եմ փորձել հանդիպել Ադրբեջանում Միացյալ Նահանգների,Ֆրանսիայի,Ռուսաստանի դեսպաններին։
Պատվիրակության ղեկավարումը ստանձնեք Դուք։ Կազմակերպման հարցում փորձեք օգտագործել Արտաքին գործերի նախարարության խողովակը։
Անհնարինության դեպքումՙ առաջարկում եմ մեկնել Բաքու Վրաստանով՝ մեքենաներով, միջազգային ինֆորմացիոն ուղեկցությամբ։

Հարգանքով՝

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն Fri, 09 Oct 2026 12:00:09 +0400 Բելառուսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով