Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել

Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել

Thu, 17 Sep 2026 22:09:49 +0400


Քրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք են բացահայտել․ մայր ու որդի ձերբակալվել են

Սեպտեմբերի 16-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Մյասնիկյան պողոտայում գտնվող սահմանափակ ընկերության տնօրենը հաղորդում է տվել, որ հունիս ամսին ընկերության հաշվապահին է հանձնել 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար, որպեսզի նա այդ գումարը պահի ընկերության չհրկիզվող պահարաններից մեկում, իսկ երբ սեպտեմբերի 16-ին հաշվապահին խնդրել է, որ նշված գումարից տրամադրի 2 միլիոն դրամ, րոպեներ անց վերջինս հայտնել է, որ անհայտ պայմաններում չհրկիզվող պահարանից գումարը հափշտակել են։

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը մոր՝ ընկերության հաշվապահի օժանդակությամբ կատարել է Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը։

65-ամյա կինը և 36-ամյա որդին ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետությունը չի ֆինանսավորում, մարզիկներն իրենք են հոգում աշխարհի առաջնության մեկնելու ծախսերը

Պետությունը չի ֆինանսավորում, մարզիկներն իրենք են հոգում աշխարհի առաջնության մեկնելու ծախսերը Wed, 16 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով