Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Կարիքավորները փոշմանել են

«Հրապարակ»․ Կարիքավորները փոշմանել են

Fri, 18 Sep 2026 09:25:57 +0400


Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններից առաջ ՔՊ-ական իշխանությունը թոշակառուների քվեները շահելու համար 10 հազար դրամով բարձրացրեց կենսաթոշակները։ Իսկ հունիսի 7-ից հետո Տավուշի մարզում բազմաթիվ ընտանիքներ զրկվեցին ընտանեկան նպաստից։ Հուլիսի 1-ին ընտանիքների կարիքավորության աստիճանը որոշվում է առցանց համակարգով, նպաստի գումարի չափը կախված է ընտանիքի անդամների թվից, ստացած եկամուտներից, կարիքավորության աստիճանից։ Այն սկսվում է մոտ 20 հազար դրամից, որոշ դեպքերում գերազանցում է 100 հազար դրամը, եթե ընտանիքը բազմանդամ է։ Հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ ընտրած, այժմ ընտանեկան նպաստից զրկված տավուշցի շատ կարիքավորներ հիմա փոշմանել են։

Նրանցից մեկը՝ Լարիսա Անանյանը, ՔՊ ընտրելու մասին Ֆեյսբուքում գրել է․ «Շատ մեծ ուրախությամբ ընտրեցինք։ Ուրախացանք, բայց վերջում փոշմանեցինք: Մի քիչ շաբաթ ապրում էինք, ընտրությունից հետո դառանք փայ հավաքող: Ամուսինս գլխի ուռուցքով հիվանդ ա` նպաստը կտրել են: Թոշակս էլ ԴԱՀԿ-ն քաշում-տանում ա։ Գտնվում ենք ահավոր վիճակի մեջ, ես իմ արածից փոշմանել եմ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ վիզա սարքելու խոստմամբ միլիոններ է հափշտակել ու բռնվել

ԱՄՆ վիզա սարքելու խոստմամբ միլիոններ է հափշտակել ու բռնվել Tue, 15 Sep 2026 13:45:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով