Մաhաgել է երգիչ Տիգրան Մկրտչյանը

Մաhաgել է երգիչ Տիգրան Մկրտչյանը

Fri, 18 Sep 2026 11:38:17 +0400


Մահացել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից։

«Տիգրան Մկրտչյանի կյանքն ու ստեղծագործական ուղին սերտորեն կապված էին Արցախի և հայկական ազգային երգարվեստի հետ։ Ծնվել է Արթիկում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1989 թվականին տեղափոխվել է Արցախ և մասնակցել Արցախյան գոյամարտին։

Հետագայում աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, իսկ այնուհետև ղեկավարել է «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը։

2002 թվականին Տիգրան Մկրտչյանը ստեղծել է «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ Համույթի գործունեությունն ուղղված էր հայկական ազգային և ժողովրդական երգարվեստի պահպանմանն ու տարածմանը։

Տիգրան Մկրտչյանի արվեստը հնչել է ոչ միայն Արցախում ու Հայաստանում։ Նա համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան երկրներում և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում՝ հայկական երգն ու մշակույթը ներկայացնելով նաև հայրենիքից դուրս։

Նրա համար երգը պարզապես արվեստ չէր․ այն հայրենիքի, հիշողության և ազգային ինքնության պահպանման ճանապարհ էր։ Առանձնահատուկ տեղ ունի նրա «Ձոն Արցախին» ստեղծագործությունը, որն այսօր առավել քան երբևէ հնչում է որպես Արցախի հանդեպ սիրո, կարոտի ու ցավի ձայն։

Արցախի երգով ապրող մարդկանց ձայնը չի լռում։ Սակայն Արցախը կորցնելու ծանր ցավով ապրելը շատ դժվար է։ Այդ ցավը մնում է հոգում՝ որպես չսպիացող վերք, և ցավալիորեն Արցախի երգով , Արցախով, Արցախի հիշողություններով ապրողներից շատերը վաղաժամ հեռանում են երկրային կյանքից։

Տիգրան Մկրտչյանի ձայնը նույնպես կմնա մեզ հետ՝ նրա երգերում, կատարումներում և մեր հիշողություններում»,- նշված է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

40-ամյա Աշխարհի նախկին չեմպիոնը վերադառնում է խաղադաշտ

40-ամյա Աշխարհի նախկին չեմպիոնը վերադառնում է խաղադաշտ Sat, 10 Oct 2026 22:00:22 +0400 2010 թվականին…

14 րոպե ago

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր Sat, 10 Oct 2026 21:45:08 +0400…

30 րոպե ago

«Չելսին» իր կիսապաշտպանի հետ ունեցած պայմանագիրը թարմացրել է

«Չելսին» իր կիսապաշտպանի հետ ունեցած պայմանագիրը թարմացրել է Sat, 10 Oct 2026 21:30:33 +0400 Անգլիական…

44 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Sat, 10 Oct 2026 21:15:55 +0400 Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ…

59 րոպե ago

Ինչքանով են արդարացված Արհեստական բանականության ոլորտում կատարվող ներդրումները․ տեսակետ

Ինչքանով են արդարացված Արհեստական բանականության ոլորտում կատարվող ներդրումները․ տեսակետ Sat, 10 Oct 2026 21:00:29 +0400…

1 ժամ ago

Տիտղոսակիր պատմաբանն ու բառարանագիրը

Տիտղոսակիր պատմաբանն ու բառարանագիրը Sat, 10 Oct 2026 20:45:59 +0400 Դաղբաշյան ազգանունը, անշուշտ, շատերին է…

1 ժամ ago