Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Հայ հոգեւորականներն ԱՄՆ նախագահին այցելել էին Փաշինյանի եւ Թրամփի փիառն ապահովելու համար

Հայ հոգեւորականներն ԱՄՆ նախագահին այցելել էին Փաշինյանի եւ Թրամփի փիառն ապահովելու համար

Fri, 18 Sep 2026 12:25:24 +0400


Երեկ տեղեկացանք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ընդունել է ամերիկահայ վեց հոգևոր առաջնորդների և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանին։ Մկրտչյանը երեկ լուսանկարներ էր հրապարակել եւ մարդիկ հարցնում էին՝ ինչ նպատակով է նման հանդիպում կազմակերպվել։

Բացատրությունը շատ պարզ է՝ ԱՄՆ-ն մտնում է ընտրությունների փուլ, նախ՝ Կոնգրեսի ընտրություններն են, ապա սկսվում է ԱՄՆ նախագահի ընտրությունների մարաթոնը եւ Թրամփը հայկական համայնքի ձայների խիստ կարիքն ունի։ Չնայած նա հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու իրավունք չունի, սակայն կա նրա հարազատ՝ Հանրապետական կուսակցությունը, իր ժառանգորդին ԱՄՆ նախագահ կարգելու եւ իր վարած քաղաքականությունը շարունակելու խնդիրը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ հայ հոգեւորականների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, Հայաստանի և տարածաշրջանի խաղաղությունը, քրիստոնեական կապերը, կրոնական ազատությունը և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդումը։ Ընդունելությունն ավարտվել է Հայաստանի, Միացյալ Նահանգների և երկու երկրների ժողովուրդների բարօրության համար համատեղ աղոթքով։

Հայկական պատվիրակության կազմում են եղել Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով մի պահ համալրել էր տիրադավ եպիսկոպոսների շարքերը, իսկ հիմա ոչ Մայր աթոռի հետ է, ոչ տիրադատների։ Ներկա են եղել նաև ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը և ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը։ Հայ կաթողիկե համայնքը ներկայացրել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ կաթողիկե առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանը, իսկ Հայ ավետարանական համայնքը՝ Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ-Քեյնը և գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Քորնը։ Մինչ նախագահական ընդունելությունը հայ հոգևոր առաջնորդներն առանձին հանդիպում էին ունեցել գրասենյակի ղեկավարության հետ։

«Հոգևոր առաջնորդները բարձր են գնահատել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությունը գործընթացում։ Զրույցի ընթացքում հիշատակվել է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած հանդիպումն ու ստորագրված համատեղ հռչակագիրը։ Ընդունելության ավարտին Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն աղոթել է աշխարհի խաղաղության, եկեղեցու զորացման և Միացյալ Նահանգների իշխանությունների համար։ Այնուհետև վեց հոգևոր առաջնորդները միասին գրաբարով հնչեցրել են Հայ Առաքելական եկեղեցու «Պահպանիչ» աղոթքը»։

Հայ հոգևոր առաջնորդներն անցյալում էլ են հանդիպել Միացյալ Նահանգների նախագահների հետ․ 1983 թվականին Ռոնալդ Ռեյգանն Օվալաձև աշխատասենյակում ընդունել էր Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսին, 1989 թվականին Ջորջ Բուշ ավագը՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին, 1996 թվականին Բիլ Քլինթոնը՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն անդրադառնալով այս հանդիպմանը, ցավ է հայտնել, որ հանդիպման ընթացքում հայ հոգեւորականները չեն անդրադարձել Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձն ապահովելու, Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման եւ Արցախի կրոնական ժառանգությունը պահպանելու ու Բաքվի դեմ պատժամիջոցներ որդեգրելու հարցերին։ Ինչպես նաեւ այն հարցին, որ վերջերս Հաջիեւի հետ Արցախ այցելողների մեջ է եղել նաեւ Միացեալ Նահանգների դեսպանը։

Ամփոփենք, որ հայ հոգեւորականներին թերեւս չի հետաքրքրում Արցախի եւ գերիների հարցերը, նրանք ԱՄՆ նախագահին այցելել են Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» օրակարգով եւ դեսպանի համար փիառ ապահովելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները

ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները Fri, 18 Sep 2026 11:00:41 +0400 Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով