Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Որքա՞ն են վստահում Պուտինին․ նոր հարցում

Որքա՞ն են վստահում Պուտինին․ նոր հարցում

Fri, 18 Sep 2026 15:00:39 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 71%-ը, 73%-ը դրական է գնահատում նրա աշխատանքը պետության ղեկավարի պաշտոնում։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում «Հասարակական կարծիք» հիմնադրամը (ՀԿՀ)։

Հարցման արդյունքների համաձայն՝ Պուտինի նկատմամբ անվստահության մասին հայտնել է հարցվածների 17%-ը։ Նրա աշխատանքը նախագահի պաշտոնում բացասական է գնահատել հետազոտության մասնակիցների 13%-ը։

Ռուսաստանի կառավարության աշխատանքը դրական է գնահատում հարցվածների 50%-ը, բացասական՝ 28%-ը։ Վարչապետ Միխայիլ Միշուստինի գործունեությունից գոհ է հարցվածների 53%-ը, հակառակ կարծիքին է 15%-ը։

«ФОМнибус» ամենշաբաթյա հարցումն անցկացվել է 1,5 հազար չափահաս ռուսաստանցիների շրջանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է խոստացել Էրդողանը Պուտինին

Ինչ է խոստացել Էրդողանը Պուտինին Wed, 07 Oct 2026 20:30:09 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ …