Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Նույնն է, որ մահվան վկայականը ծննդական անվանես

Նույնն է, որ մահվան վկայականը ծննդական անվանես

Fri, 18 Sep 2026 16:15:54 +0400


Ես ուղղակի զարմանում եմ, թե ուրիշ էլ ինչպե՞ս Փաշինյանն ասի, որ նա կատարում է այն ամենը՝ բացարձակապես այն ամենը, ինչ նրանից պահանջում է Ադրբեջանը, որ «հպարտ քաղաքացիները» հասկանան, որ թուրքին աստիճանաբար բերում են իրենց «տները»:
Ահա ուղիղ մեջբերումը․

«Տեսանք, որ կա մի իրավիճակ, երբ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա։ Եվ մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակել փոխադարձ այդ «պինգ-պոնգը», թե՞ գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով։ Մենք որոշեցինք համաձայնել այս տեքստին»։

Այսինքն՝ նա ուղիղ ասում է, որ կամ չկարողացավ, կամ, ավելի շուտ` չցանկացավ բանակցությունների ընթացքում պաշտպանել Հայաստանի շահերը և, ի վերջո, համաձայնեց Ադրբեջանի առաջարկած ԲՈԼՈՐ պայմաններին, որից հետո իբր բանակցային տեքստը համաձայնեցվեց որպես «խաղաղության պայմանագիր»։

Ընդհանրապես, այս հակահայկական փաստաթուղթը «խաղաղության պայմանագիր» անվանելը մոտավորապես նույնն է, եթե օրինակ մահվան վկայականը ծննդական անվանես։

Այսօրվա Հայաստանի իշխանությունը փաստացի ասում է․ եթե մեր ուղղությամբ կրակում են՝ մենք չենք պատասխանելու, եթե յուրացնում կամ ոչնչացնում են հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ մենք այն չենք պաշտպանելու, եթե մեր տարածքներն օկուպացված են՝ մենք դրանց համար հասանելի բոլոր միջոցներով չենք պայքարելու։

Իսկ ամենակարևորը՝ պարզվում է, որ ամեն ինչում մեղավոր են «թալանչիները», որովհետև, օրինակ, ինչ-որ մեկը երեսուն տարի առաջ ինչ-որ առեղծվածային «մանկապարտեզ» է սեփականաշնորհել։ Դե գնա ու հասկացիր, թե ինչ կապ ունի Փաշինյնանի կողմից Հայաստանի հանձնումն Ադրբեջանին ենթադրաբար ապօրինի սեփականացված ինչ որ մի տարածքի հետ։

Պարզապես հիշեցնեմ, որ Արցախը գրավելուց հետո ադրբեջանական քաղաքականության առանցքային բաղադրիչներից մեկը, ինչպես հայկական կողմն ու նրա ընդդիմախոսները հրապարակային հայտարարություններում են նշում, կարող է լինել Հայաստանի հարավի հնարավոր օտարումը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացման պատրվակով, այնուհետև Հայաստանի ժողովրդագրական կառուցվածքի փոփոխությունը՝ մեր երկիրը քոչվոր ադրբեջանցիներով բնակեցնելու միջոցով, իսկ հետագայում՝ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի առաջմղումը։

Այսինքն՝ գուցե Փաշինյանն իսկապես չի խաբում, երբ խոսում է «Չորրորդ հանրապետության» կառուցման մասին։ Հարցն այն է միայն, որ այն կոչվելու է «Արևմտյան Ադրբեջան»։

Խելագարությունը շարունակվում է, և այս խելագարության շրջանակում Փաշինյանն ու նրա ամբողջ թիմն իրենց աշխատավարձերն ու պարգևավճարներն են ուզում կրկնապատկել։ Երևի իշխանություններին դուր է գալիս այսպիսի խրթին ձևով ծաղրել ու նվաստացնել հասարակ մարդկանց, որոնք Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով օրեցօր ավելի են աղքատանում։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ մեկը չի ուզում կալանավորվել. ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ ՏԻՄ նշանակումներ

Ոչ մեկը չի ուզում կալանավորվել. ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ ՏԻՄ նշանակումներ Fri, 18 Sep 2026 15:15:11 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով