Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Երկտեղանոց «թռչող ափսեներ» են սկսել վաճառել

Երկտեղանոց «թռչող ափսեներ» են սկսել վաճառել

Fri, 18 Sep 2026 18:00:38 +0400


Չինական Յու քաղաքում սկսել են վաճառել անսովոր էլեկտրական թռչող սարքեր, որոնք արտաքնապես նման են հայտնի «թռչող ափսեներին։ Թռչող սարքերը երկտեղանոց են։ Նախատեսված են ցածր բարձրության, ոչ երկարատեւ թռիչքներ իրականացնելու համար։ Այն սկավառակաձեւ է, թափանցիկ ոսպնյակաձեւ կաբինայով։ Կոնստրուկցիայում օգտագործված է ածխապլաստիկ եւ ավիացիոն ալյումին։ Վինտերը գտնվում են պաշտպանական խողովակների մեջ։ Մեքենան կարող է օդ բարձրանալ ուղղահայց կերպով։

Օդ բարձրանալու եւ վայրէջք կատարելու համար թռիչքահարթակի անհրաժեշտություն չունի։ Ունի ինքնավար թռիչքային հնարավորություն։ Կարող է դիմակայել մինչեւ 5 բալ ուժգնության քամուն։ Առավելագույն բարձրությունը, որ կարող է բարձրանալ՝ 30 մետրն է։ Թռիչքի տեւողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն։ Սարքը արժի մոտ 120 հազար դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել Fri, 23 Oct 2026 08:15:56 +0400 Հայ-ռուսական «եղբայրության» …