«Հրապարակ». Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից

«Հրապարակ». Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից

Sat, 19 Sep 2026 08:30:44 +0400


Սպանության մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Ուջանիկը՝ Արտյոմ Մովսեսյանը, մեր տեղեկություններով, վերջերս ազատ է արձակվել կալանքից։ Դատարանը փոխել է նրա խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանք եւ 10 միլիոն դրամ գրավ։ Ուջանիկի փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից է ազատ արձակվել։ «Այս տարի ԱԱԾ-ում եղել է, հետո տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ բեկանվել է առաջին ատյանի դատարանի որոշումը, ազատ է արձակվել՝ կիրառվել է տնային կալանք եւ 10 միլիոն դրամ գրավ»,- ասաց փաստաբանը։ Սակայն Ուջանիկի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մեր տեղեկություններով՝ դատական նիստի ընթացքում Մովսեսյանը հայհոյանքներ է հնչեցրել եւ վիրավորել դատարանին ու հանրային մեղադրողին, ինչից հետո նրա նկատմամբ նոր վարույթ է նախաձեռնվել։ Փաստաբան Ռոբերտ Խաչատրյանից փորձեցինք ճշտել նաեւ այս միջադեպի հանգամանքները։ Նա ասաց․ «Հայհոյանք ասելը ճիշտ չէ։ Այո, կա նմանատիպ վարույթ»։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու ժամանակահատվածում Արտյոմ Մովսեսյանը խուցը կիսել է պատգամավոր Դավիթ Ղազինյանի հետ։ Նշենք, որ վերը նշված՝ 2022 թվականին տեղի ունեցած սպանության գործի շրջանակում Ուջանիկը 2024-ին շուրջ 10 ամիս պահվել է ԱԱԾ մեկուսարանում։ Այնուհետեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը նրա կալանքը փոխել էր տնային կալանքով։ Դատախազության բողոքարկումների արդյունքում նա կրկին հայտնվել է բանտում եւ ահա՝ նորից դուրս է եկել այնտեղից։ Արտյոմ Մովսեսյանը սպանության մեղադրանքը չի ընդունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Thu, 26 Nov 2026 13:09:50 +0400 Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց…

9 րոպե ago

Արտակարգ իրավիճակ կառավարության մոտ

Արտակարգ իրավիճակ կառավարության մոտ Thu, 26 Nov 2026 13:01:15 +0400 Latest news from Հրապարակ ©…

17 րոպե ago

Թրամփն ու Ռյուտեն սպառնացե՞լ են Պուտինին

Թրամփն ու Ռյուտեն սպառնացե՞լ են Պուտինին Thu, 26 Nov 2026 13:00:01 +0400 Ֆլորիդայում կայացած հանդիպումից…

19 րոպե ago

Սևազգեստ մայրերը «ջարդում են» կառավարության դռները

Սևազգեստ մայրերը «ջարդում են» կառավարության դռները Thu, 26 Nov 2026 12:51:17 +0400 Latest news from…

27 րոպե ago

«Հրապարակ».Փաշինյանին միայն մի բան է հետաքրքրում

«Հրապարակ».Փաշինյանին միայն մի բան է հետաքրքրում Thu, 26 Nov 2026 12:45:18 +0400 Զրուցել ենք քաղաքագետ…

33 րոպե ago

Ինչ են քննարկելու Թուրքիայի և ԱՄՆ ՊՆ ղեկավարները

Ինչ են քննարկելու Թուրքիայի և ԱՄՆ ՊՆ ղեկավարները Thu, 26 Nov 2026 12:38:35 +0400 Թուրքիայի…

40 րոպե ago