Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան

Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան

Sat, 19 Sep 2026 14:00:00 +0400


«Խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի լինում։ Պետք է տեսնենք գործուն քայլեր․ 3 տարի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Բազմաթիվ անգամներ ՀՀ կառավարությանը կոչ ենք արել՝ հարցն օրակարգում պահել, փորձել բոլոր լծակներն օգտագործել, որ նրանք օր առաջ ազատ արձակվեն։ Սա նաև ցուցիչ է Ադրբեջանի վարած քաղաքականության, որ նրանք խաղաղության չեն գնալու»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Աշխարհաքաղաքական կարգն արագ է փոխվում ու վստահեցնում եմ՝ ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի։ Սա չընդունեք որպես պատերազմի կոչ, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք նրանց քայլերը»,- հավելել է նա։

Այսօր Արցախի հայաթափման 3-րդ տարելիցն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանն այլեւս եղբայր, առավել եւս՝ մեծ եղբայր չի՞ համարում Թուրքիային

Ադրբեջանն այլեւս եղբայր, առավել եւս՝ մեծ եղբայր չի՞ համարում Թուրքիային Sat, 31 Oct 2026 14:15:34 …