Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ուր են անհետացել տիրադավները

Ուր են անհետացել տիրադավները

Sat, 19 Sep 2026 13:45:22 +0400


Տեւական ժամանակ է Նիկոլ Փաշինյանի շահերի սպասարկման տիրույթ անցած բարձրաստիճան հոգևորականների փոքր խմբակը չի երեւում` ընդհատակ է անցել: «10 տիրադավներն» այլեւս հայտարարություններ չեն անում, նրանց շրջանակը չի ընդլայնվում, Վայոց Ձորի թեմի առաջնորդը կամովին հեռացավ, Արագածոտնի թեմի առաջնորդին Վեհափառը պաշտոնանկ արեց, մյուսները չեն երեւում, չեն խոսում: Բայց նախորդ տարի պահանջում էին Վեհափառի հեռացումը, անգամ գնում է Մայր Աթոռ` տեղում Վեհափառին գահընկեց անելու, իսկ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կարճ ժամանակում «դուրս բերել վեհափառին վեհարանից»: Մեզ պատմեցին, որ տիրադավները Փաշինյանի հետ էլ հանդիպումներ, քննարկումներ չեն ունենում, և ինչպես ժողովուրդն է ասում` իրենց վատությունը մնաց իրենց:

Մենք փորձեցինք զրուցել այս խմբակի անդամներից մեկի` Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ, հետաքրքրվեցինք` ե՞րբ են վերջին անգամ տիրադավներով հավաքվել ու ի՞նչ հարցեր են քննարկել:
Աբրահամյանը միանգամից ասաց, որ հարցազրույց տալ չի ցանկանում, և հավելեց, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում այլևս:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով