«Ուժեղ Հայաստան»-ը Գեղարքունիքի մարզում չի առաջադրվելու
Sat, 19 Sep 2026 18:35:46 +0400

Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ եւ Մարտունի, իսկ նոյեմբերի 29-ին Սեւան համայնքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեր աղբյուրի փոխանցմամբ կուսակցությունը այս համայնքներում չի առաջադրելու իր թեկնածուներին։
Պատճառը կուսակցության անդամների ու հատկապես տարածքային կառույցների ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերն ու ճնշումներն են։ Կուսակցությունում քննարկումներ եղել են ընտրություններին մասնակցելու շուրջ, սակայն եկել են այն համոզման, որ առաջադրվելու պարագայում միայն նոր քրեական գործերն ու ձերբակալվածների թիվն է ավելանալու, իսկ իշխանությունն ամեն գնով համայնքապետների աթոռները զավթելու է։ Որոշել են չթուլացնել թիմը ու մարզային կառույցների դիրքերը։ Նման քննարկումներ տեղի են ունենում նաեւ մյուս մարզերում, իսկ որոշումների մասին առաջիկայում հայտնի կլինի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր