Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․

Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․

Sun, 20 Sep 2026 11:15:55 +0400


Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «2023-ի սեպտեմբերի 19-ի մեջ այնքան կյանք, ցավ ու կորուստ կա, որ բառերով նկարագրելու չի։ Բլոկադա, սով, հարձակում, ագրեսիա, զոհեր, պայթյուն, գերիներ․․․ Հայ ժողովուրդը և հատկապես Արցախում ապրող հայերն անասելի փորձությունների միջով են անցել։ Դրանց մասին դեռ պատմվելու է, խոսվելու է, դա չի մոռացվելու․․․ Չի մոռացվելու նաև այն, որ այդ ամենից հետո «յան» ազգանունով ոմանք ատելություն էին տարածում Արցախի հայերի հանդեպ, նրանց կոչում էին «փախածներ», ասում՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ», իսկ այս բոլոր չարիքները հայ ժողովրդի գլխին բերած բռնապետին դարձնում «խաղաղության աղավնի»։ Այդ ամենը չի մոռացվելու, դրա մասին խոսվելու է։ Դաժան օր է մեզ համար սեպտեմբերի 19-ը, բայց ամենից դաժանը կլինի, եթե մենք դրանից հետո ոչ մի դաս չքաղենք․․․

Ես համոզված եմ բարոյական արժեքների ներկայիս անկումը հաղթահարելու լավագույն միջոցը հենց բարոյական արժեքներ կրողների ու ազգային արժանապատվության համար կյանք տվողների մասին խոսելն է։ Խոնարհվում եմ սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակի առաջ․․․

Լուսանկարը՝ «Հետք» լրատվականի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր

Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Sat, 19 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով