Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Մոսկվայում

Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Մոսկվայում

Sun, 20 Sep 2026 13:00:28 +0400


Մոսկվայի բոլոր օդանավակայաններում շարունակում են գործել ինքնաթիռների ընդունման և թռիչքների սահմանափակումները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ավելի քան 30 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում և ուղղորդվել է այլ քաղաքների օդանավակայաններ։

«Շերեմետևո» օդանավակայանում չի կարողացել վայրէջք կատարել մոտ 25 ինքնաթիռ։ Դրանք ուղղորդվել են Նիժնի Նովգորոդ, Կազան, Չեբոկսարի, Սանկտ Պետերբուրգ, Սամարա և Նիժնեկամսկ։

Եվս ավելի քան 10 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Խոսքը Չելյաբինսկից, Ստամբուլից, Դալամանից, Դուբայից, Տաշքենդից և Եկատերինբուրգից ժամանող չվերթների մասին է։ Դրանք նույնպես ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդմամբ՝ օրվա սկզբից հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի մերձակայքում խոցել են 338 անօդաչու թռչող սարք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ-ն ինտենսիվ հարձակման է ենթարկվել

ՌԴ-ն ինտենսիվ հարձակման է ենթարկվել Wed, 28 Oct 2026 11:52:30 +0400 ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը …