Արհեստական բանականության ներկայացրած սպառնալիքները համարել է չափազանցված
Sun, 20 Sep 2026 23:00:12 +0400

Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Խուանգը կարծում է, որ Արհեստական բանականության՝ մարդկության եւ աշխարհի հանդեպ ներկայացրած սպառնալիքների մասին խոսակցությունները, առավել եւս՝ այդ համատեքստում մարդկության եւ աշխարհի կործանման մասին կանխատեսումները մեղմ ասած՝ չափազանցված են, անիմաստ ու անբովանդակ։
CBS-ի հետ զրույցում՝ Խոհանգն ասել է, որ դա հատկապես արժեզրկված խոսակցություններ են, երբ նման խոսակցությունների նախաձեռնողները նրանք են, ովքեր զբաղվում են ԱԲ ոլորտով։ Նա նշել է, որ այդ թեմայով Ամերիկայով մեկ վախ ու սարսափ տարածողները թերեւս այլ՝ քողարկված մոտիվներ ունեն։ «Գուցե դա քաղաքականություն է, գուցե այլ բան։ Գուցե՝ ուշադրություն գրավելու ձեւ է ․․․ Անկախ ամեն ինչից, պարզ է մի բան, որ 2030 թվականը աշխարհի վերջի տարեթիվը չի լինի։ Հավանականությունը որ կլինի աշխարհի վերջը, զրո տոկոս է»,- ասել է Խուանգը։
Նա նաեւ ասել է, որ համաձայն չէ նախագահ Դոնալդ Թրամփի այն գնահատականի հետ որ ԱԲ-ն կզավթի ամեն բան, կոչնչացնի աշխարհը, իսկ ռոբոտները կոչնչացնեն մարդկությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր