Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել

Sun, 20 Sep 2026 23:15:43 +0400


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել, որով պահանջել է նախագահ Դոնալդ Թրամփից ավարտել Իրանի դեմ պատերազմը։ Բանաձեւին կողմ է քվեարկել 220 կոնգրեսական։ Դեմ է քվեարկել 204 կանգրեսական։ Նշենք, որ բանաձեւը որեւէ իրավաբական պարտատիր կիրառության ուժ չունի եւ հանդիսանում է խորհրդատվական բնույթի։ Դրանով բանաձեւի տակ ստորագրած կոնգրեսականները իրենց վերաբերմունքը կամ դիրքորոշումն են հայտնել նախագահ Թրամփի արտաքին քաղաքական այդ ուղղության նկատմամբ։

Նշենք նաեւ, որ Միացյալ Նահանգների Սահմանադրության համաձայն, պատերազմ հայտարարելու իրավունքը պատկանում է ոչ թե նախագահին, այլ Կոնգրեսին։ Սակայն վերջին տասնամյակներին նախագահները բավական յուրատեսակ կերպով են մեկնաբանել Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց տրված լիազորությունները, որոնք վերաբերվում են երկրի սահմաններից դուրս բանակի կիրառությանը, այդ թվում նաեւ՝ սկզբունքային նոր ռազմարշավներ սկսելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Վերջում էլ ասելու են` Արմենիա չի եղել, եղել է Ալբանիա

«Հրապարակ»․ Վերջում էլ ասելու են` Արմենիա չի եղել, եղել է Ալբանիա Fri, 25 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով