Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Ռուսաստանում ընտրությունների նախնական արդյունքը

Ռուսաստանում ընտրությունների նախնական արդյունքը

Mon, 21 Sep 2026 10:00:12 +0400


Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 25-ին։ Այս մասին ասել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։

Ի՞նչ է հայտնի քվեարկության մասին այս ժամին

Ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 56.66%, Մոսկվայում գրանցվել է ռեկորդային ցուցանիշ։

Ընտրությունների ընթացքում գրանցվել է DDoS հարձակումների ավելի քան 3000 ալիք ընտրական ենթակառուցվածքների վրա։

Վերջին երեք օրերի ընթացքում 10 մարզերում վնասվել կամ ավերվել է ընտրական հանձնաժողովների 74 շենք։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ Կիևը հսկայական ջանքեր է գործադրել Ռուսաստանում ընտրությունների արդյունքները խաթարելու համար, սակայն դա միայն ծառայել է ռուսների միավորմանը։

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Պետդումայի քվեարկության արդյունքները կլինեն Ռուսաստանի գլխավոր պատասխանը ԵՄ-ի այն պնդումներին, որ արդյունքները, իբր, անվավեր են։

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։

Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը հայտարարեց՝ ինչու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող նախկինը լինել

Փաշինյանը հայտարարեց՝ ինչու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող նախկինը լինել Sat, 19 Sep 2026 20:54:37 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով