Ռուբիոն շնորհավորել է Անկախության օրվա առիթով
Mon, 21 Sep 2026 10:30:37 +0400

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և խորհում ձեր երկրի առաջընթացի մասին՝ ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագայի ուղղությամբ։ Անցյալ տարվա ընթացքում միասին գրանցած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչ է հնարավոր, երբ մենք աշխատում ենք խաղաղության և բարգավաճման համատեղ տեսլականի ուղղությամբ»,- գրել է Ռուբիոն։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն անհամբեր սպասում է TRIPP-ի առաջխաղացմանը, տնտեսական կապակցվածության ամրապնդմանը։ Ըստ Ռուբիոյի՝ իրենք սպասում են նաև ամերիկյան ներդրումների խրախուսմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանն աջակցելուն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն երկու ժողովուրդների միջև գործընկերության խորացում է ակնկալում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր