Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ․ Արամ Ա

Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ․ Արամ Ա

Mon, 21 Sep 2026 10:48:57 +0400


Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով.

«Այսօր 21 Սեպտեմբեր Հայաստանի անկախութեան օրն է։

Անկախութիւնը աստուածատուր պարգեւ է. զայն պէտք է պահել հաւատարմութեամբ։ Անկախութիւնը նաեւ մարդկային իրաւանց հիմնական սկզբունքներէն մէկն է. զայն հարկ է յարգել։

Անկախութեան ամուր պահպանումը ու անոր սկզբունքներուն, արժէքներուն ու հրամայականներուն նկատմամբ հաւատարմութիւնը կ՚ենթադրէ հաւատք, կամք ու պայքար։

Ա՛յս գիտակցութեամբ հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց իր անկախութիւնը. եւ երբ պատմութեան պայմաններուն պարտադրանքով կորսնցուց՝ զայն վերահաստատելու տեսլականը վերածեց ամէնօրեայ պայքարի։

Արդարեւ, հայրենիքին հզօրացման ու զարգացման եւ մեր ժողովուրդին անսասանութեան ու յաւերժութեան աղբիւրը անկախութիւնն է։
Հայաստանի անկախութեան նշումը պատգամ մըն է ուղղուած իւրաքանչիւր հայուն՝ հաւատարիմ ըլլալու անկախութեան որպէս սրբազան արժէք»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չես կարողանում պահել` հեռացիր, թող գան նրանք, ովքեր կկարողանան պահել

Չես կարողանում պահել` հեռացիր, թող գան նրանք, ովքեր կկարողանան պահել Fri, 21 Aug 2026 09:00:57 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով