Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

0,006 հա խլում է սեփականատիրոջից՝ թշնամուն թողնելով 20-25 հազար հեկտարը

0,006 հա խլում է սեփականատիրոջից՝ թշնամուն թողնելով 20-25 հազար հեկտարը

Mon, 21 Sep 2026 18:15:33 +0400


«Հրապարակ»-ի խմբագրի առաջարկով նախորդ մի քանի օրը դիտարկում էի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քարոզարշավի նյութերը՝ վերջինիս ֆեյսբուքյան էջում: Խնդիրը պարզելն էր, որ այդքան հաճախ վերջերս կրկնում է իր խոսքում Նիկոլ Փաշինյանը՝ պարզել, թե քանի մարդ է այդ օրերին դիմել իրեն, բողոքելով արդարադատության համակարգից, պահանջելով, որ նախկիններին, հատկապես` նախկին նախագահներին ու «թալանչիներին» «նստացնի», քանի մարդ է հանդիմանել նրան, որ «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանտում չեն»: Ասում է, չէ՞, որ ամենածանր բանը այդ մարդկանց պատասխանելն է եղել եւ իրեն ուղղված հանրային պահանջ կա այդ մարդկանց կալանավորելու, դրա համար էլ ինքը նման հրահանգներ է իջեցնում: Ժողովրդի եւ դատական համակարգի կապը, նրա կարծիքով, «խզվել է» եւ ինքը հիմա փորձում է դատական համակարգը ենթարկեցնել ժողովրդի կամքին:
Բավական հետաքրքիր երևույթներ բացահայտվեցին այդ ուսումնասիրության ընթացքում, որը չէին նկատվել քարոզարշավային օրերին: Նախ հիշենք, որ ներկուսակցական անվանված՝ «ուրախ ավտոբուսով» անօրինական քարոզարշավը սկսվել էր փետրվարի 28-ին: Չնայած ԿԸՀ-ի կողմից պաշտոնական քարոզարշավի մեկնարկը սահմանվել էր մայիսի 8-ից:

Ու հենց այդ ժամանակ էր ինքը շփվում մարդկանց հետ, լսում նրանց բողոքներն ու խնդրանքները: Ինչպես նաև, իր ասելով, նախկիններին ունեզրկելու և այլ ձևերով պատժելու պատգամները: Երբեմն նաև վիճում էր՝ եթե հայտնվում էր համարձակ մեկը, ով նրա երեսին էր շպրտում դառը ճշմարտությունն իր մասին: Սակայն ավելի շատ էին այն դրվագները, որոնցում ուղղակի գրախառնություններ էին իրեն ջան ասող և սեր խոստովանող կանանց` իր ընտրազանգվածի հետ:

Ֆեյսբուքյան հրապարակումների երկրորդ մասն օրինական, այսինքն՝ ԿԸՀ-ի որոշմամբ սահմանված քարոզարշավային ժամանակաշրջանն էր: Այդ շրջանում որոշակիորեն փոխվում են տեսանյութերն ու դրանց ներկայացման բնույթը: Ինչը վստահաբար արևմտյան փիառ խորհրդատվության արդյունք էր: Հենց այդ ժամանակ մամուլում գրվեց, որ պետբյուջեի հաշվին վարձակալվել է ամերիկյան ինչ-որ ընկերություն: Ինչն, իհարկե, ժողովրդավարության հետ համադրելի չէ, սակայն նման թիթիզ բաներին ուշադրություն դարձնող չկա՝ թե՛ մեզանում և թե՛ ժողովրդավարական Արևմուտքում:

Ինչևէ, նրա ֆեյսբուքյան էջում տեսնում ենք մինչև կես րոպեանոց (մեկ-մեկ ավելի երկար՝ մինչև մեկ րոպե) քարոզչական բնույթի տեսահոլովակներ՝ ժողովրդի կողմից սիրված լինելու բովանդակությամբ: Բնականաբար, դրանք դրական ուղերձներ էին պարունակում՝ ուղղված ժողովրդին, ու բոլորը հաճելի երաժշտությամբ ուղեկցվղ: Այդ նյութերի ներքո «լայքերի» թիվը հասնում է տասնյակ հազարների՝ երբեմն 60 հազարից ավելի: Նաեւ հազարների հասնող մեկնաբանություններ, որպես կանոն` բացասական կարծիքները ջնջված են:
Տեսանյութերի երկրորդ խումբը՝ միջինը 20-25 րոպեանոց, միայն իր ելույթներն էին՝ առանց մարդկանց հետ շփումների կադրերի, զուտ ստուդիական բնույթի աշխատանք, կամ դրսում տեսանկարահանված ու ընդամենը մոնտաժված կադրեր:

Եվ մի հետաքրքիր երևույթ. հիշենք, որ այդ անձն անընդհատ ասում է, թե ինքը նախկինների ունեցվածքը «հատիկ առ հատիկ» (կամ «մինչև ամենավերջին կոշիկը») խլելու և վերադարձնելու է ժողովրդին՝ կատարելով մարդկանց կամքն ու պատգամը: Բայց այդպիսի մարդիկ հատուկենտ են հենց իր տեսանյութերում, ինչը նշանակում է, որ նման պատգամ գոյություն չունի ընդհանրապես: Սակայն որպեսզի դա որպես օրակարգ ներկայացվի, մոտ կես ժամանոց նյութերում անընդհատ խոսում է այդ թեմայով, սակայն արձագանքներ, որպես այդպիսին` չկան:

Պարզ է, որ մեր հանրության համար առաջնահերթը նախկիններից 0,006 հա հողատարածք խլելը չէ՝ թշնամուն 200-250 քառ/կմ կամ 20.000-25.000 հա թողնելով: Այլ առաջնահերթ է 20-25 հազար հեկտար կազմող մեր տարածքը թշնամուց հետգրավելը՝ եթե անգամ վերացարկվենք Արցախի խնդրից: Հանրությունը մեր պետական ամբողջականության վերականգնում է ակնկալում` իր գերակշիռ մասով, այլ ոչ թե նախկին իշխանավորների խոշտանգում, նախկին նախագահների կալանավորում կամ մի քանի ձեռնարկության պետականացում, որից շարքային քաղաքացին որեւէ կոնկրետ օգուտ չունի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուինսթոն Չերչիլից ավելի «բարձր» վարչապետը

Ուինսթոն Չերչիլից ավելի «բարձր» վարչապետը Sat, 19 Sep 2026 22:15:35 +0400 Մի անգամ էլ եմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով