Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Թրամփը հայտնել է Բելառուսի հետ ծրագրված խոշոր գործարքի մասին

Թրամփը հայտնել է Բելառուսի հետ ծրագրված խոշոր գործարքի մասին

Tue, 22 Sep 2026 10:00:15 +0400


ԱՄՆ-ն աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի գնման խոշոր գործարքի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Միացյալ Նահանգներն աշխատում է Բելառուսից պոտաշ (կալիումական պարարտանյութ – խմբ.) գնելու խոշոր գործարքի վրա», – Truth Social-ում գրել է Թրամփը:

Նրա խոսքով՝ գինը զգալիորեն ցածր կլինի նման պարարտանյութերի համար Կանադային վճարվող գնից։
Անցած շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել էր ամերիկացի հատուկ բանագնաց Ջոն Քոուլին: Հաղորդվում էր, որ Մինսկը որոշել է «որպես բարի կամքի դրսևորում» ազատ արձակել 25 բանտարկյալների, իսկ Վաշինգտոնը՝ չեղարկել բելառուսական երկու ընկերությունների պատժամիջոցները:
Կալիումական պարարտանյութ արտադրող բելառուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները չեղարկվել էին դեռևս այս տարվա մարտին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար

Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Wed, 04 Nov 2026 12:07:24 +0400 …