Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյանը կիսվել է իր մտքերով

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյանը կիսվել է իր մտքերով

Tue, 22 Sep 2026 10:02:33 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը մեկամսյա լռությունից հետո նոր գրառում է արել ինստագրամյան իր էջում, կիսվել իր մտորումներով։ «Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է, այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա։ Բայց գենետիկան, դաստիարակությունը, մանկուց աչքերիդ առաջ եղած օրինակները, անցած ճանապարհը չեն թողնում, որ չարանամ, բարեբախտաբար, ինչը մեծ հաղթանակ է։ Նաեւ, տարիների աշխատանքը ներքին հենասյուների ամրապնդման, սթրեսակայունության, անվրդովության ուղղությամբ զգում ես հենց նման տակնուվրա վիճակում։ Կյանքում լինում են շատ լավ ու շատ վատ շրջաններ… Կարեւորը մնաս նույնը (արժեքների առումով) թե լավ, թե վատ օրերին։ Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է թվում եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ռուբերտ Քոչարյանը մեկ ամիս առաջ կրկին կալանավորվեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են Wed, 16 Sep 2026 08:05:06 +0400 Չնայած ՔՊ-ում նախատրամադրվածություն կար, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով