Ծառուկյանի հաղթանակը թանկ արժեցավ․ ինչ որոշում է կայացվել
Tue, 22 Sep 2026 12:45:05 +0400

UFC-ի թեթև քաշային կարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին բժշկական սահմանափակումների են ենթարկվել՝ Լոս Անջելեսում անցկացված UFC 331 մրցաշարից հետո։
Մարտիկներին 45 օրով արգելվել է մասնակցել մենամարտերի, իսկ առաջիկա 30 օրվա ընթացքում նրանք չեն կարող անցկացնել կոնտակտային մարզումներ։ Բացի այդ, երկուսն էլ 60 օրվա ընթացքում չեն կարող մասնակցել մրցումների, եթե ավելի վաղ համապատասխան բժշկական թույլտվություն չստանան։
Սահմանափակումների պատճառը երկու մարզիկների մոտ էլ արձանագրված աջ աչքի վնասվածքն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր