Ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքն ուրանալու համար են մեդալ ստացել

Ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքն ուրանալու համար են մեդալ ստացել

Tue, 22 Sep 2026 17:15:56 +0400


Երեկվա տոնին նվիրված երգիչների, համերգների ու ծախսերի մասին եք խոսում՝ մոռանալով ամենակարևորը՝ ոչ մի բարոյական արժեք չի մնացել։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով։
Ու այստեղ հարց է առաջանում՝ ո՞ր հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Այն հայրենիքի՞ն, որի մասին խոսելիս ասում են՝ հայրենիք չկա։ Այն հայրենիքի՞ն, որի պատմական տարածքների ու արժեքների մասին փորձում են համոզել, թե դրանք այլևս գոյություն չունեն։ Պարգևատրվողներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, ծնունդով Արցախից է՝ Մարտունի քաղաքից։ Արցախն էլ չկա։ Իսկ նա էլ իր ավանդն ունի այդ «չլինելու» գործում։ Ի՜նչ ծննդավայր, ի՜նչ բնօրրան, ի՜նչ հայրենիք․․․

Մարդը ծնունդով Արցախից է, բայց այսօր նրա հրապարակային խոսքում Արցախ բառն անգամ գոյություն չունի։ Ստացվում է՝ սեփական ծննդավայրն էլ կարելի է քաղաքական բառապաշարից ջնջել, իսկ հետո նույն մարդու կրծքին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ փակցնել։
Չգիտեի, որ հայրենիքն ուրանալու համար էլ են մեդալներ ստանում։ Եթե Արցախը հայրենիք չէ, ապա հայրենիքին ծառայությունն ի՞նչ է։

Կոնկրետ դեպքում ավելի ազնիվ ու տրամաբանական կլիներ նրանց պարգևատրել՝ «Նիկոլին մատուցած ծառայությունների համար» մեդալով։ Գոնե մեդալի անունը չէր հակասի այն ամենին, ինչի համար, ըստ իշխանության, այն տրվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դավիթ Համբարձումյանին ընտրող մասիսցիներին էլ բանտարկի, որ հաղթես

Դավիթ Համբարձումյանին ընտրող մասիսցիներին էլ բանտարկի, որ հաղթես Sat, 28 Nov 2026 21:45:40 +0400 Վայ,…

33 րոպե ago

Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության ստեղծումը

Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության…

44 րոպե ago

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Sat, 28 Nov 2026 21:30:36 +0400 Եմենում…

48 րոպե ago

Պետպատվերով կեղծ պատմագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը նենգափոխում Անդրկովկասի պատմությունը

Պետպատվերով կեղծ պատմագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը նենգափոխում Անդրկովկասի պատմությունը Sat, 28 Nov 2026 21:15:15…

1 ժամ ago

Ճամփորդություն հազարամյակների միջով․ ռուս գրողը՝ Հայաստան ուղեւորության մասին

Ճամփորդություն հազարամյակների միջով․ ռուս գրողը՝ Հայաստան ուղեւորության մասին Sat, 28 Nov 2026 21:00:37 +0400 Ռուս…

1 ժամ ago

Երևանի քաղաքապետի հաջորդ թեկնածո՞ւն

Երևանի քաղաքապետի հաջորդ թեկնածո՞ւն Sat, 28 Nov 2026 20:45:45 +0400 Հակոբյան Աննայի լայվերը սովորաբար չեմ…

2 ժամ ago