Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Լիբանանի նախկին նախագահին կարող է մեղադրանք առաջադրվել

Լիբանանի նախկին նախագահին կարող է մեղադրանք առաջադրվել

Tue, 22 Sep 2026 18:00:28 +0400


Լիբանանի նախկին նախագահ Միշել Աունին հնարավոր է ներկայացվի հանցավոր անտարբերության մեղադրանք՝ Բեյրութի նավահանգստում 2020 թվականի օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգության գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է Elnashra պարբերականը, վկայակոչելով տեղի Դատախազությանը։

Համաձայն հաղորդման, Աունի դեմ դատական հետապնդման հարուցման պահանջ է դրել Վճռաբեկ դատարանին կից գործող Գլխավոր փաստաբան Մուհամադ Սահաբը։ Նա հայտարարել է, որ նախկին նախագահը իբրեւ թե տեղյակ է եղել նավահանգստում ամոնիումի նիտրատի առկայության մասին։ Նա նաեւ իրազեկված է եղել, թե դա ինչ վտանգավոր է սակայն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ չի դիմել Լիբանանի Պաշտպանության Բարձրագույն խորհրդին։ Սահաբը դատական հետապնդում հարուցելու պահանջը ներկայացրել է դատավոր Թարեք Բիթարին, ով հանդիսանում է այդ ողբերգության հետաքննությամբ զբաղվող անկախ հանձնաժողովի ղեկավարը։ Սպասվում է, որ հոկտեմբերի վերջին Բիթարը պետք է ներկայացնի մեղադրական ակտը, որի հիմնան վրա, ողբրգությունից վեց տարի անց՝ սկսվելու է այդ ողբերգության գործով հարուցված քրգործի դատաքննությունը։ Քննության ընթացքում, մինչեւ հիմա, հարցաքննվել է յոթանասուն անձ, ներառյալ՝ պետական ծառայողներ, անվտանգության ուժերի աշխատակիցներ, նախկին նախարարներ, զինվորականներ, պատգամավորներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչի համար է նախկին եպիսկոպոսը դատապարտվել 6,5 տարվա ազատազրկման

Ինչի համար է նախկին եպիսկոպոսը դատապարտվել 6,5 տարվա ազատազրկման Sat, 10 Oct 2026 11:00:04 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով