Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Այսպիսի «բարեկամ» ունեցողը թշնամու պետք չունի

Այսպիսի «բարեկամ» ունեցողը թշնամու պետք չունի

Tue, 22 Sep 2026 18:15:12 +0400


Այս տարի լրանում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 105- ամյակները, համաձայն որոնց չեղյալ համարվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, իսկ տարածքի մեծ մասը հանձնվեց Թուրքիային և, այսպես կոչված, Ադրբեջանին: Այդ պայմանագրերով Ռուսաստանը փրկեց Թուրքիային` նրան նվիրելով Կարսը, Սուրմալուն, և Արարատ սարը: Նախիջեւանն ու Արցախն էլ նվիրաբերեցին Բաքվին: Հանուն ինտերնացիոնալի, հայերը վճարեցին ամենաթանկ գինը` իրենց տարածքները, այսպես գրեց այն ժամանակ «Պրավդա» թերթը:

1921 թվականի պայմանագրերով Ռուսաստանն ու Թուրքիան լուծում էին իրենց գոյության խնդիրը. զուր չէ, որ Կարսի պայմանագիրը կոչվում էր Բարեկամության Պայմանագիր: 105 տարի անց Թուրքիան և Ռուսաստանը վերստին կանգնեցին նոյն խնդրի առաջ: 2020-ի սեպտեմբերին Արցախում Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմն ու հետ պատերազմյան կարգավորումն ուղղակիորեն առնչվում են դրա հետ: Հայաստանին պարտադրվում է մի նոր պայմանագիր` Կարս-2, որը կոչված է լեգիտիմացնելու ռուս-թուրքական գործարքը` ի հաշիվ Հայաստանի մասնատման և ինքնիշխանության կորստի:

Արդեն իսկ ակնհայտ է, որ ռուսաստանյան խաղաղապահներն ամենևին էլ խաղաղապահներ չէին և նրանք հարմար պահին հանձնեցին Արցախը: Նրանք Արցախում ոչ թե չպահեցին հայկական հողերը, այլ հայաթափեցին Արցախը: Իսկ Սյունիքը կարող է հայտնվել 1920-1922 թվականի Ալեքսանդրապոլի` «Գումրիի» վիճակում, երբ բոլշևիկների կողմից զինված թուքական բանակը գրավեց Կարսն ու Գյումրին, հետո եկան խորհրդային զորքերն ու իբրև փրկեցին Հայաստանը թուրքերից: Հիմա Մեղրին կամ Կապանն էլ կարող են հայտնվել Գյումրիի վիճակում: Բայց հիմա աշխարհն է ուրիշ` կան ԱՄՆ և Եվրոպա, Հնդկաստան և Իրան, իսկ Սյունիքը միշտ կարող է Նժդեհ ծնել…
Դրանից բացի այս օրերին մենք բախվում ենք ռուս-թուրքական 3 + 3 հարթակի գաղափարին, որը հենց Հայաստանը էքստերիտորիալ «արտատարածքային» միջանցքներով մասնատելու, բաժան-բաժան անելու և ինքնիշխանությունից զրկելու ձևաչափն է: Խոսքը ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ամբողջ Հայաստանի տարածքի մասին է: Պետք է հասկանալ, որ 3 + 3 ձևաչափի առաջին եռյակը Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն են և ոչ թե Իրանը:
Ցավոք, մեր, այսպես կոչված, ազգային քաղաքական միտքն ի վիճակի չէ ընդունելու այսօրվա մարտահրավերներն ու խնդիրները և դրանց լուծումները: Վերջին տարվա ընթացքում փորձում են ժամանակ շահել:
Բայց կիմանանք նաև, եթէ նրանք 1921թ. բոլշևիկյան ղեկավարների նման համաձայնած լինեն Հայաստանի վերացմանը` Մոսկվայի և Անկարայի վարչակազմերի ձեռքով:

Ինչպես Աբրահամ Գասպարյանն է համոզված ասում, որ հայի անհաղթելի գենը դեռ չէ մեռած ու Գործի կանցնի պատեհ պահին:
Պինդ եղեք` հույսը կյանք է…

Արմինէ Կունդակջեան
ԱՄՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում Tue, 13 Oct 2026 16:15:17 +0400 Ասում է․ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով