Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Դավիթ Սանասարյանը վերադառնում է քաղաքականություն

Դավիթ Սանասարյանը վերադառնում է քաղաքականություն

Tue, 22 Sep 2026 20:15:50 +0400


Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին երկու համայնքում` Գավառում եւ Իջեւանում առաջադրվել է նաեւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։ Կուսակցության ղեկավարը ՊՎԾ նախկին պետ, «Մերժիր Սերժին» շարժման նախկին ակտիվիստ Դավիթ Սանասարյանն է։

Վերջինս իր կուսակցությունը հիմնել է 2021թ. ապրիլին` իր դեմ հարուցված քրեական գործից հետո, որը վերաբերում էր պաշտոնեական լրազորությունների չարաշահմանըԼ Հետագայում դատարանը նրան արդարացրեց։ Ժամանակին նա սոցցանցերում ակտիվ էր, վերջին շրջանում բավականին պասիվ է: Սակայն, ըստ ամենայնի, Սանասարյանը փորձում է քաղաքականություն մտնել եւ դա սկսում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելով: Մենք փորձեցինք կապվել նրա հետ, սակայն չհաջողվեց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շիրակի մարզային ՀԿԱԾ բաժնի պետ Դավիթ Պողոսյանը և ևս 9 անձ ձերբակալվել են

Շիրակի մարզային ՀԿԱԾ բաժնի պետ Դավիթ Պողոսյանը և ևս 9 անձ ձերբակալվել են Fri, 30 …