Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

ԱՄՆ-ն վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Wed, 15 Apr 2026 12:30:18 +0400


Politico-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ն վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները։

Հրապարակման համաձայն՝ մարտ ամսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթային գործարքների սահմանափակումները՝ տարածաշրջանում լարվածության սրման և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված խափանումներից հետո գները կայունացնելու նպատակով։

Արտոնության ժամկետը լրացել է ապրիլի 11-ին։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չի մեկնաբանել արտոնության ժամկետի լրանալը՝ հղում անելով ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությանը, որն ավելի վաղ այդ միջոցը անվանել էր «կարճաժամկետ»։

Մի քանի դեմոկրատ ամերիկացի սենատորներ կոչ են արել վարչակազմին չերկարաձգել ռուսական նավթային ոլորտի համար լիցենզիան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն կրկին հարվածել է իրանական Քեշմ կղզուն․ ինչ է հայտնի

ԱՄՆ-ն կրկին հարվածել է իրանական Քեշմ կղզուն․ ինչ է հայտնի Mon, 09 Nov 2026 14:00:15 …