Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր

Tue, 22 Sep 2026 21:38:35 +0400


«Գիտության շաբաթ 2026»-ը այս տարի ևս կմիավորի գիտությամբ ու նորարարությամբ հետաքրքրվող հազարավոր մարդկանց: Ապակենտրոնցված միջոցառումները ողջ երկրում մեկնարկում են այսօր, իսկ փառատոնային հատվածը կիրականացնի Գիտությունների ազգային ակադեմիան`սեպտեմբերի 25-26-ը, ERNA փառատոնի շրջանակում (հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 24): Team Telecom Armenia-ն ավանդույթի համաձայն նախաձեռնության տեխնոլոգիական գործընկերն է՝ շարունակելով իր աջակցությունը գիտության և կրթության հանրահռչակմանը։«Գիտության շաբաթն» այս տարի անցկացվում է «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» ուղերձով։ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած ծրագրի շրջանակում երեխաները, երիտասարդներն ու գիտությամբ հետաքրքրված ողջ հանրությունը հնարավորություն կունենան գիտությունը բացահայտելու փորձերի, խաղերի, մրցույթների, ֆիլմերի, քննարկումների և այլ ինտերակտիվ ձևաչափերի միջոցով։

«Գիտության նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ մարդուն հնարավորություն է տրվում ոչ միայն լսելու կամ կարդալու, այլև փորձելու, հարցնելու և բացահայտելու։ Հենց այս մոտեցումն է կարևոր դարձնում «Գիտության շաբաթը», և ուրախ ենք մեր տեխնոլոգիական հնարավորություններով նպաստելու գիտելիքի տարածմանն ու նոր գաղափարների զարգացմանը։ Team-ի ձևավորման առաջին օրերից, ընտրելով մեր ռազմավարական առաջնահերթությունները, ցանկացել ենք աջակցել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ գիտությունն ու նորարարությունը հասանելի և հետաքրքիր են հատկապես երիտասարդ սերնդի համար»,-ասում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:

««Գիտության շաբաթվա» նպատակն է գիտությունն ու տեխնոլոգիաները հանրությանը ներկայացնել ոչ միայն որպես մասնագիտություն, այլև որպես մտածելակերպ, հանրային մշակույթ և ազգային անվտանգության հիմք։ Այն արթնացնում է նոր սերնդի հետաքրքրասիրությունը և ձևավորում Հայաստանի ապագան կառուցող մարդկային ներուժը»,-ասում էր «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը:

«Գիտության շաբաթ 2026»-ի ծրագրում ընդգրկված են գիտափորձեր և կրթական առաջադրանքներ տարբեր տարիքային խմբերի համար, գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ, ֆիլմերի ցուցադրություններ, թանգարանային միջոցառումներ, առցանց խաղեր և զրույցներ գիտության, արհեստական բանականության ու նորարարության մասին։

Team Telecom Armenia-ի համար գիտության, կրթության և նորարարության ոլորտներում նախաձեռնություններին աջակցելը երկարաժամկետ ուղղություն է։ Ընկերությունը կարևորում է հատկապես այն հարթակները, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս զարգացնելու հետազոտական մտածողությունը, հետաքրքրվելու տեխնոլոգիաներով և սեփական գաղափարները վերածելու նոր լուծումների։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia)հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրեղեն թռչունը» Հրազդանում. բեկո՞ւմ Հայաստանի համար, թե՞ օտարերկրյա կարիքները սպասարկող ենթակառուցվածք

«Հրեղեն թռչունը» Հրազդանում. բեկո՞ւմ Հայաստանի համար, թե՞ օտարերկրյա կարիքները սպասարկող ենթակառուցվածք Thu, 17 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով