Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

Wed, 23 Sep 2026 08:10:03 +0400


Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի Կարենին, ՔՊ-ի հետ դաշինքով առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։

Գորիսում երբեմնի ընդդիմադիր «ռեմբոն»` Առուշանյանը, ինչպես հայտնի է, առաջնորդելու է ՔՊ-ի հետ կնքված «Համերաշխություն» դաշինքը: Այդ քայլը մեկնաբանվեց, թե իբր ընդառաջ են գնացել ժողովրդի պահանջին: ՔՊ-ն ասաց, թե ժողովուրդն Առուշանյանին է ընդունում, Առուշանյանն էլ հայտարարեց, թե «երկիրը շենանում է, ու ինքը նորմալ է համարում, որ այս իշխանության հետ է գնում ընտրության»։ Ի դեպ, Կարեն Եղիազարյանը եւս հունիսի 7-ի ընտրություններին աջակցել է իշխանություններին, բայց ոչ բացահայտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ շրջադարձեր կլինեն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից հետո

Ինչ շրջադարձեր կլինեն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից հետո Fri, 06 Nov 2026 13:45:47 +0400 Ամերիկյան պետության …