«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը
Wed, 23 Sep 2026 08:05:32 +0400

Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։ Նոր հյուպատոսն ադրբեջանախոս է, նրա նշանակման առիթով տեղի ընդդիմադիր շրջանակներն ասում են, թե պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, չունի համապատասխան տվյալներ եւ իրավական ու էթիկական խախտումներով է նշանակվել այդ պաշտոնին: Յայիչին, չանցնելով դիվանագիտական ծառայության աստիճանական համակարգը (դեսպանության կցորդ, երրորդից առաջին քարտուղար, երրորդից առաջին խորհրդական), նշանակվել է այս պաշտոնում, ինչը համարվում է անթույլատրելի։ Ըստ այդ շրջանակների՝ անփորձ դիվանագետի ներկայությունը կարող է հանգեցնել Իրանի տարածաշրջանային ազդեցության նվազման, այն էլ այս՝ ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչման շրջանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր