Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Փաշինյանը հստակ նշել է՝ ում հետ են բանակցում նոր ատոմակայանի հարցով

Փաշինյանը հստակ նշել է՝ ում հետ են բանակցում նոր ատոմակայանի հարցով

Wed, 23 Sep 2026 10:49:14 +0400


Հայաստանը կանգնած է նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ կարևոր որոշման առաջ։ Գործող ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտին մոտենալու պայմաններում իշխանությունները քննարկում են հաջորդ ատոմակայանի կառուցման տարբերակները և այդ նպատակով բանակցություններ վարում մի շարք երկրների ու միջազգային գործընկերների հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի համար նոր ատոմակայանի կառուցման հարցում քննարկվում են տարբեր գործընկերների առաջարկներ։ Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ։ Նպատակն է ուսումնասիրել հնարավոր տարբերակները և ընտրել այն առաջարկը, որի հիման վրա հնարավոր կլինի անցնել նոր ատոմակայանի կառուցման գործընթացին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Էդ ակցիան 4-5 ամիս առաջ արդեն արել է` ավելի մասշտաբային

«Հրապարակ»․ Էդ ակցիան 4-5 ամիս առաջ արդեն արել է` ավելի մասշտաբային Wed, 04 Nov 2026 …