Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Էրդողանի հետ մի՛ կատակեք, վատ ավարտ կլինի․ Թրամփը քծնել է

Էրդողանի հետ մի՛ կատակեք, վատ ավարտ կլինի․ Թրամփը քծնել է

Wed, 23 Sep 2026 12:30:49 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «պինդ ընկույզ» և «ականավոր մարդ»:
Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայի առաջնորդի մասին խոսել է նրա և Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:

«Նրա հետ կատակները վատ են ավարտվում», – ասել է Թրամփը և կոչ արել մերձավորարևելյան քաղաքական գործիչներին չանտեսել Թուրքիայի նախագահին:

Նա նաև Էրդողանին իր ընկերն է անվանել։

«Այստեղ է իմ ընկերը՝ Թուրքիայից։ Նա պինդ ընկույզ է: Նրա հետ կատակները վատ են ավարտվում: Նա կոշտ է: Հուսով եմ, որ դա ճիշտ կթարգմանվի, հուսով եմ, որ մենք լավ թարգմանիչ ունենք: Նա պարզապես զարմանալի տղա է: Նա ֆանտաստիկ է: Ճի՞շտ է, բարեկամս»,- ասել է Թրամփը՝ դիմելով Էրդողանին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400 …