Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Ինչպես հայերեն չխոսող թուրքերենի ուսուցիչը խոսեց հայերեն

Ինչպես հայերեն չխոսող թուրքերենի ուսուցիչը խոսեց հայերեն

Wed, 23 Sep 2026 21:30:28 +0400


Արտյոմ Սարգսյանը «Armenia – An Ancient Land» ֆեյսբուքյան խմբում գրում է․ «Դանիել Վարուժանի ձերբակալման հաջորդ օրը դպրոցում, որտեղ նա դասավանդում էր, սահմռկեցուցիչ լռություն էր։ Ուսուցիչները լուռ նստած էին ուսուցչանոցում, աշակերտները՝ դասարաններում։ Ուսուցչանոց է մտնում թուրքերենի ուսուցիչ Թովմաս էֆենդին՝ մի հայ դարձուկ, որ երբեք հայերեն չէր խոսում: Տալիս է զանգը և պահանջում, որ դասի գնան։ Ուսուցիչները վերցնում են մատյաններն ու գնում։ Մնում է մի մատյան։ Դա այն դասարանի մատյանն էր, ուր պետք է գնար Վարուժանը․․․

Թովմաս էֆենդին վերցնում է մատյանը ու գնում Վարուժանի դասարանը․․․
Երբ ներս է մտնում, նրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Աշակերտները քարացած, գլուխները կախ մնում են տեղերում նստած՝ կարծելով, թե հայերենի տեղ թուրքերեն են անցնելու․․․
Հանկարծ, բոլորի համար անսպասելի Թովմաս էֆենդին մաքուր, գեղեցիկ հայերենով ասում է․
– Բարև՛ ձեզ, սիրելի՛ աշակերտներ։
Աշակերտները ոտքի են թռչում ու պատասխանում բարևին։
– Ո՞րն է ձեր դասը։
– Ֆրիկը, – պատասխանում են աշակերտները։
– Հայ գրականության դասը շարունակվում է, – ասում է Թովմաս էֆենդին և հրաշալի դաս է անց կացնում Ֆրիկի ստեղծագործությունների մասին։

Հաջորդ օրը Թովմաս էֆենդուն ձերբակալում են։ 1915 թվականի օգոստոսի 25-ը 31-ամյա Վարուժանի երկրային կյանքի վերջին օրն էր: Ա. Ներսիսյան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը» Thu, 15 Oct 2026 23:56:49 …