Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը

Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը

Wed, 23 Sep 2026 23:00:02 +0400


Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն անվանել է այն չորս մարդկանց, որոնք կուզենար հրավիրել իր «երազանքների ընթրիքին»։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։ Մբապեն խոստովանել է, որ կուզենար նույն սեղանի շուրջ նստեր լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի, հայտնի թենիսիստ Սերենա Վիլյամսի, լեգենդար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդոյի եւ երգչուհի Ռիաննայի հետ։

«Ես չեմ պատրաստում։ Եթե սկսեմ պատրաստել՝ բոլորը տանից կփախչեն։ Գուցե ինչ որ բան պարզապես կպատվիրենք»,- կատակել է Մբապեն։ Նա մանրամասնել է, որ Ջորդանն իր ոգեշնչման աղբյուրն է։ Մեկ անգամ է տեսել նրան եւ կուզենար էլի հանդիպել ու խոսել կարիերայի մասին։ Ռոնալդուն Մբապեի կումիրն է եղել եւ հիմա էլ՝ ընկերներ են։ Սերենա Վիլյամսի կարիերայից ցանկանում է ոգեշնչվել, քանի որ հիանում է նրանով։ Իսկ Ռիաննան պարզապես իրեն դուր է գալիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մբապեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ երկրորդ տուրում

Մբապեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ երկրորդ տուրում Tue, 23 Jun 2026 21:30:57 +0400 Ֆրանսիայի ֆուտբոլի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով